168 Մամուլի տեսություն։
Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին գրել է Mehr գործակալությունը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Հայկ Մարությանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։
«Ամենաուշը փետրվարի վերջ մենք ավտոբուսների ձեռքբերման մրցույթ կհայտարարենք. Ավտոբուսները պետք է ձեռք բերվեն վարկային միջոցներով». Հրաչյա Սարգսյան
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Վանիկ Ա․-ն, որը 2017 թ. օգոստոսի 8-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի:
«Ըստ էության, մենք էլի խփում ենք ցածր խավին: Պարզապես չենք ուզում քաղաքացու վրա ևս մեկ բեռ դնել». Թեհմինա Վարդանյան
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ:
Էրիկ Գրիգորյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Ուզում եմ քաղաքացիները հստակ հասկանան, որ այս տուրքերի բարձրացումը միտված է ամենացածր խավի վճարների բարձրացմանը». Անի Խաչատրյան
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ բախվել է կայանված «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաների. «Ռենո»-ի վարորդ Դավիթ Համբարձումյանը տեղում մահացել է, իսկ գազալիցքավորման 40-ամյա աշխատակիցը և «ՄԱՆ»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.40-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Դուկատի» մոտոցիկլ. 35-ամյա մոտոցիկլիստը՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Վիմալ Թանկը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Օպել»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 13-ի սահմաններում, որպես լրագրող, գնացել է Հովտաշատ գյուղի ձկնաբուծարաններից մեկը՝ կատարելու իր մասնագիտական գործունեությունը, սակայն երբ մտել է ձկնաբուծարան, իրեն է մոտեցել մի քաղաքացի և խոչընդոտել իր աշխատանքը, այնուհետև իրեն և օպերատորին են մոտեցել այլ անձինք ու քաշքշել են իրենց, որի ընթացքում վնասվել է «Սոնի» տեսախցիկի լուսավորության սարքը:
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքական դաշտը պատրաստվում է նախատոնական միջոցառումների։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ ի՞նչ ֆորմատով, ե՞րբ եւ որտե՞ղ են անելու տարեվերջյան «քեֆը»։ Պատասխանեց, որ, այսպես կոչված, «կորպորատիվ» չեն անելու։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «ամենասկանդալային», բայցեւ ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»: Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է՝ հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն եւ հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջյան ավանդույթների համաձայն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին վարչապետը, իսկ 26-ին՝ ԱԺ նախագահը հրավիրել են լրագրողներին՝ բաժակ բարձրացնելու։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, Վանաձորի Նար-Դոսի փողոցի մի բնակիչ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց առանձնատան դուռը և հափշտակել կենցաղային իրեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Կարգին հաղորդման» սկետչ է հրապարակել՝ կից գրելով. «Տոներն են մոտենում»:
Անգլիայի հարավ – արեւելքի էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին հայտնել է Daily Star-ը: