Բաժիններ՝

Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է մահացել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.40-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Դուկատի» մոտոցիկլ. 35-ամյա մոտոցիկլիստը՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Վիմալ Թանկը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Օպել»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս