Բաժիններ՝

Բրիտանիայում փոստատարը հոգնածությունից մահացել է՝ բաժանելով Ծննդյան տոների նամակները

Անգլիայի հարավ – արեւելքի էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին հայտնել է Daily Star-ը:

Նշվում է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրեժեշտ է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել է մինչեւ 240: Այդ ռեժիմով տղամարդն ստիպված է եղել աշխատել մի քանի շաբաթ:

Այդ օրն էլ փոստատրը գրասենյակ էր վերադարձել տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ էլ չանցած նա սրտի նոպա է ունեցել եւ մահացել:

«Դա նրա խնդրն էր: Նա մի մարդ էր, որը երբեք չէր հրաժարվում նորմայից ավելի աշխատանքներից»,- հիշում են Քրաշին ֆիրմայի աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս