Բաժիններ՝

Կոտրել են անասնագոմի դռան փականը և գողացել 2 կով

Փետրվարի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնում Շիրակի մարզի Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը կոտրել են գյուղի սկզբնամասում գտնվող իր անասնագոմի դռան փականը և գողացել 2 կով՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:

Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Անիի բաժնի ծառայողները: Եվ հաղորդումից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Ջրափի գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, կասկածվողը ներկայացել է բաժին և խոստովանել, որ կովերն ինքն է գողացել ու տեղափոխել իր անասնագոմ:

Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս