
Կույր լեհի տեսողողությունը վերականգնվել է ճանապարհատրանսպորտային պատահարից հետո

Լեհաստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կույր տղամարդուն, ինչից հետո նա վերստին սկսել է տեսնել: Այդ մասին հայտնել է Polsat News տեղական հեռուստաալիքը: Յանուշ Գորայն, ինչպես նշվում է, կուրացել էր 20 տարի առաջ, երբ ալերգիկ ռեակցիայի հետեւանքով նրա մոտ աջ աչքի ցանցաթաղանթի խնդիրներ էին առաջացել, իսկ ձախ աչքը սոսկ ինչ-ինչ կերպարանքներ եւ լույս էր նշմարում:
Ճաապարհատրանսպորտային պատահարից հետո նրան տարել են հիվանդանոց՝ բուժելու ազդրի կոտրվածքը, նա այնտեղ անցկացրել է երկու շաբաթ, իսկ երբ դուրս է գրվել, պարզել է, որ երկու աչքով էլ տենում է: Դեռ ավելին, նրա տեսողությունը գործնականում իդեալական է դարձել:
Բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչ կերպ է տեղի ունեցել բուժումը, քանի որ տղամարդը հրաժարվել է հետազոտություններին մասնակցելուց: Սակայն Գորայն ինքը հակված է կարծելու, որ տեսողությունը վերադարձել է գլխի երկու հարվածի շնորհիվ՝ նախ ավտոմոբիլի կապոտին, իսկ հետո՝ ասֆալտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: