![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԳ նախարարը և Իրանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1003509.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 3-ին ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Աբբաս Բադաշխան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և խորացմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Փոխադարձաբար կարևորվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի գործադրումը:
Երկուստեք բարձր գնահատվել է հայ համայնքի կարևորությունը Իրանի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: