Առողջապահության նախարարի մամլո խոսնակը հայտարարություն է տարածում, որը անմիջապես բախվում է հակափաստարկներից կազմված պատին` փաստացի ՔՊ պատգամավոր Զեյնալյան Նարեկը ծննդատների փակման հարցով քննարկում է նախաձեռնել և ներգրավել է մի շարք մասնագետներ:
Արցախում հունվարի 21-ին դժբախտ պատահարից մահացած 39-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Նալբանդյանը ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից էր, բնակվում էր Արցախի Հանրապետության Հաթերք գյուղում:
Հունվարի 21-ին՝ ժամը 18:15-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ:
Հունվարի 21-ին ճանապարհային ոստիկանությունում ամփոփվեցին 2019 թվականին կատարված աշխատանքները։ Խորհրդակցությունը վարում էր ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02, 010-45-02-02, 093-33-11-53 հեռախոսահամարներով։
Լիբանանի նոր կառավարությունը ձևավորված է, կազմում ընդգրկված է հայ կին նախարար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 22-ին, ժամը 03:41-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 4/4 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչները բացակայում են) առկա խնդրի հետևանքով ջրալցվում է մեկ այլ բնակարան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են: Եւ այն, որ դրանք արհեստական են բարձրացնում, դրանում կասկած չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարվա նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 644 հազար 100 դրամ, մինչդեռ նույն տարվա հոկտեմբերին այն արժեցել է 630 հազար դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ Առողջապահության նախարարությունը հունվարի 22-ին, կանցկացնի ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ:
«Փաստ» թերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության պատճառով խանութներում օղին կրկնակի թանկացել է։ Թանկացման սպասում կա նաեւ մսի շուկայում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետն իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակային չպատճառաբանելով՝ ինչու: Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում ներքին խարդավանքներ հյուսելուց:
«Ինչպես երեւում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում: «Փաստ» թերթի տեղեկություններով, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Դեպքից անցել է 4 օր, եւ շատ հարցեր դեռեւս չունեն իրենց պատասխանները: Հետաքրքիր է, որ սա թավշյա հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ դեռեւս անհայտ պայմաններում մահվան արդեն երկրորդ դեպքն է. 2019 թվականին հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին,ու դեռ գործը բացահայտված չէ: ԱԱԾ նախկին տնօրենի դին էլ առաջինը կինն էր հայտնաբերել՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Պուլտ չեն տալիս». «Ժողովուրդ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները:
Ամերիկացիներ Ջեկ եւ Հարիեթ Մորիսոնները, որոնք որպես ամուսիններ համատեղ ապրել են 65 տարի, նույն օրը մահացել են ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքի (Միսուրիի նահանգ) ծերանոցում:
Հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում:
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:
ՀՀ Այնպիսի փոքր երկրների, ինչպիսին ամենահին քրիստոնյա պետություն Հայաստանն է, և երիտասարդ մահմեդական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխհարաբերությունների խորացումը կարող է խթանել ողջ աշխարհով մեկ հանդուրժողականության գաղափարի տարածմանը:
«Փտած սելյոդկայի» մեթոդը, «Շրջած բուրգի» մեթոդը, «Մեծ ստի» մեթոդը, «40/60» սկզբունքը, «Բացարձակ ակնհայտության» մեթոդը: Հավանաբար դուք էլ գիտեք այդ մեթոդներն ու տեխնիկաները, սակայն չեք գիտակցում դա:
Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհին մահացել էր՝ գլխին և մարմնի տարբեր մասերին ստացած բազմաթիվ հարվածների արդյունքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցներին դեկտեմբերի 30-ին վճարել էին 1 ամսվա աշխատավարձը, իսկ մյուս մասը խոստացել էին վճարել մինչև 2020 թվականի հունվարի 15-ը:
Հունվարի 18-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կեչուտ գյուղի անասնաբուժական կետից գողություն են արել։ Գաղտնի հափշտակել էին աշխատակցի անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հազար դրամ։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: