«Դրիֆտ»՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում
Հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23.50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել: Նրանք եկեղեցու բակից, մեքենաներով հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:
Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր: