 
                        Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին. Ոստիկանության պարզաբանումը
 
                                    Հունվարի 21-ին՝ ժամը 18:15-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորից հաղորդում է ստացվել, որ նույն օրը նկատել է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ կրակոցն ուղղված է եղել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին:
Ի դեպ, Տաթևիկ Գրիգորյանը եղել է Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավորը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        