
ԱՄՆ-ում ամուսինները միասին ապրել են 65 տարի և մահացել նույն օրը

Ամերիկացիներ Ջեկ եւ Հարիեթ Մորիսոնները, որոնք որպես ամուսիններ համատեղ ապրել են 65 տարի, նույն օրը մահացել են ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքի (Միսուրիի նահանգ) ծերանոցում: Այդ մասին հայտնել է St. Louis Post-Dispatch թերթը։
Ջեկ Մորիսոնը, որը 86 տարեկան էր, եւ նրա 83-ամյա կինը մահացել են հունվարի 11-ին՝ մի քանի ժամվա տարբերությամբ: Ինչպես գրում է հրատարակությունը, ծերանոցում նրանց մահճակալները դրված էին կողք-կողքի, որպեսզի ամուսինները կարողանան միմյանց ձեռք բռնել:
Ջեկը եւ Հարիեթը ծանոթացել էին 1955 թվականին Հելլոուինում, հաջորդ տարի նրանք ամուսնացել են: Ամուսինները մեծացրել են երկու որդիների: Մորիսոնները ծերանոցում են հայտնվել մեկ տարի առաջ առողջական վիճակի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: