
Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրողների վրա. կրճատել են քանակն ու տեսականին. «Փաստ»

«Ինչպես երեւում է, մսավաճառների ու անասնաբույծների բողոքի ակցիաները բարդ խնդիրներ են ստեղծում: «Փաստ» թերթի տեղեկություններով, անասնաբուծությամբ զբաղվող որոշ տնտեսությունների բոյկոտը հանգեցրել է տեղական արտադրության մսի զգալի սակավության:
Եվ ահա, պարզվում է, որ դա մասնավորաբար ազդել է «Բարի Սամարացի» ընկերության գործունեության վրա. ընկերության հայտարարության համաձայն, տեղական արտադրության մսի քանակի նվազման հետեւանքով ընկերության մսամթերքի որոշ տեսակներ հնարավոր է առժամանակ չարտադրվեն կամ արտադրվեն սահմանափակ քանակությամբ։
Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ խնդրի կարգավորման ու մսի արտադրության ծավալների վերականգնման հետ իրենք վերստին կվերականգնեն ամբողջ տեսականին ու քանակությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: