Հունվարի 22-ին, ժամը 08.00-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա Գուրգեն Մուրադյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
«Էդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, թե մենք դպրոցների տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք». Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հերթական նիստից առաջ անվտանգության աշխատակիցները կառավարության աշխատանքնեերը լուսաբանող լրագրողներին զգուշացրել են, որ այսուհետև չեն կարող օգտվել Կառավարության ճաշարանից: 168.am-ը Ազգային ժողովի ճաշարանի տնօրինությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նույն սկզբունքը կգործի նաև խորհրդարանում, ինչին ի պատասխան նշեցին, որ նման խնդիր չունեն. «Լրագրողները հանգիստ կշարունակեն օգտվել ԱԺ ճաշարանից»:
«Ինչո՞ւ է ծննդկանը նախընտրում Աչաջրի և ոչ թե Ոսկեպարի ծննդատունը». Փաշինյանը հարցի շահարկման մեջ մանիպուլյացիա է տեսնում:
«Հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանն անցնելու է այս համակարգին և որևէ բողոքի ցույց էլ չի լինելու»:
Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ:
Կառավարությունում նոր օրենք են սահմանել լրագրողների համար. Լրագրողներն այլևս չեն օգտվի կառավարության ճաշարանից: aysor.am-ի փոխանցմամբ՝ կառավարության այսօրվա նիստից առաջ անվտանգության աշխատակիցները զգուշացրեցին, որ «ճաշարան չեք գնալու»:
Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։
Չորս մարդ է զոհվել հունվարի 22-ին Կալիֆոռնիայի նահանգի Կորոնա քաղաքի մերձակա օդանավակայանի տարածքում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա: Ասել է թե՝ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից դեղերի շուկայի նկատմամբ ամբողջական վերահսկողություն կսահմանվի:
aravot.am-ը գրում է. «16-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայությամբ:
Հունվարի 22-ին, ժամը 17:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան գոտու մոտակայքում, ավտոմեքենան ձորն է ընկել. կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 22-ին, ժամը 21:28-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը: Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Թերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք ոստիկանությունից վիճակագրական տվյալներ էինք խնդրել՝ 2018 եւ 2019 թվականների հետ կապված՝ համեմատական ցուցանիշներ, թե ինչքան սպանության, ավազակության, գողությունների դեպքեր են արձանագրվել 2018 եւ 2019 թվականներին։ Այդ տվյալները խոսում են այն մասին, որ կրիմինոգեն վիճակը 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է, չնայած 2018 թվականը հեղափոխության տարին էր, եւ թվում է՝ դեպքերը պետք է շատ լինեին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աննախադեպ միջադեպ է արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին:
Ղազախստանի պաշտոնյաները հուսախաբ են արել օտարերկրյա ավտոմեքենաների սեփականատերերին:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքում է համացանցում վերջին ժամերին ակտիվորեն շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Ենոքավանում ինքնաթիռ է վայր ընկել կամ պայթյուն է որոտացել:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 22-ին, ժամը 16:56-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կա տուժած. առկա է գազի արտահոսք:
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տհաճ, շատ տհաճ էր լսել, թե ինչքան անզգույշ է խոսում Նիկոլ Փաշինյանը մեր գյուղացիների մասին` «թրիքոտ կաթ», «բուշլատով ու ռեզինե սապոգով ղասաբներ» և այլն»:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարարի հետ Վարդինե Օհանյանի հետ։
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և երկու ամսով երկարացրել Կարեն Խաչատրյանի կալանքը։
«Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է հետաձգել սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը, մինչև ստեղծվեն համապատասխան պայմաններ:
Նախորդ տարեվերջից՝ դեկտեմբերի 27-ից, Երևանում մեկնարկեց հին վերելակները նորով փոխարինելու փորձնական ծրագիրը: Փոխվել են Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 20 շենքի և 1-ին թաղամասի 3-րդ շենքի վերելակները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Դեռ տարեւերջին Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել էր, որ գալիք տարվա ծրագրերի առաջնային բաղադրիչն է նվազեցնել երկրի խնամքի հաստատությունների թիվը եւ այդ հաստատությունների սաներին վերադարձնել ընտանիք՝ նախեւառաջ ապահովելով անհրաժեշտ պայմանները երեխայի վերադարձի համար: