Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում. Արդեն թիմ է հավաքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետն իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակային չպատճառաբանելով՝ ինչու: Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում ներքին խարդավանքներ հյուսելուց:

Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ինչով է զբաղվում վարչապետի նախկին խոսնակը: Տեղեկություններ կան, որ նա լծվել է նոր լրատվական կայքի ստեղծման գործին:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջինս անգամ թիմ է հավաքում, տարբեր լրագրողների առաջարկներ է արել իր կայքում աշխատելու համար: Ի՞նչ կայք է լինելու, ի՞նչ ուղղվածություն է ունենալու, փորձեցինք պարզել հենց Վլադիմիր Կարապետյանից, սակայն նա մի քանի օր է արդեն՝ մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրությունների չի արձագանքում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031