ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին այն կապակցությամբ, որ ազգությամբ ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին Դրեզդենում հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորման կրճատման լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցն Ազգային ժողովում բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով 2018 թվականին իրենց քննարկումը՝ 2018 թվականի բյուջեով «Արմաթ»-ին պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու ու Արայիկ Հարությունյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման ավելացման պատրաստակամության մասին:
Հունվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը Հասմիկ Ադամյանն է, որը, արդեն երրորդ տարին է՝ հաղթահարում է ՊԵԿ-ի կազմակերպած մրցույթները, բայց այդպես էլ համապատասխան հաստիքը չի զբաղեցնում: Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում բանավոր մրցույթներն արդար չեն անցնում, և ըստ նրա՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն աշխատանքի է տեղավորում իր ծանոթներին. «Ունեմ երկու կարմիր դիպլոմ, բայց համալրում եմ գործազուրկների շարքը, իսկ բարեկամ ունեցողն անցնում է աշխատանքի»:
Այսօր կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը հունվարի 22-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական հարց ու պատասխանը։ Դե ինչ, կարելի է անել հետևյալ եզրահանգումները»:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին եկած 56-ամյա տղամարդը, որը Արզնի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ «Կալաշնիկովը» պատկանել է հանգուցյալ որդուն․ ինքը հրազենը գտել է տան տանիքում։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչական շենքում Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ հունվարի 22-ին անցկացվել է խորհրդակցություն, որը նվիրված է եղել քրեակատարողական հիմնարկներում որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով դատապարտյալներին պատիժը կրելուց ազատելու և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կալանավորումը որպես խափանման և հարկադրանքի միջոց վերացնելու կամ փոխելու գործընթացի կազմակերպման և դրա իրականացման ապահովման ընթացակարգերի մշակմանը։
«Թրիքոտ կաթով բարեկեցություն հնարավոր չէ. եկեք ստանդարտները բարձրացնենք»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այժմ ամփոփում են ընտանեկան նպաստի սոցիալական աջակցության վերանայման աշխատանքները, որի առաջին արդյունքներն արդեն ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ընդամենը մեզ հանգստացնող տարբերակ են ընտրել: Ստացվում է, որ այն ֆերմերը, որը դեռ բանկին չի դիմել, այդ տհաճ երևույթի մեջ չի մտել, կգնա դրան, այստեղ ուրիշ բան կլինի, սպանդանոցները կընկնեն այն օլիգարխների ձեռքը, ում համար ոչ մի բան է 15-20 մլն ծախսելն ու սպանդանոց կառուցելը: Մենք ստիպված կգնանք սպանդանոց, ու այնտեղ կսկսեն մորթել բոլորին՝ մեզանից սկսած, սկզբում մեզ կմորթեն, հետո՝ մեր անասուններին»,- ասաց ֆերմերը:
Բժիշկ, սննդի հիգիենայի մասնագետ Ջեյմս Ստեփանյանը վստահ է՝ սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը շատ ճիշտ է, ավելին, այն պետք է տարիներ առաջ ընդունած լինեին: Սակայն այստեղ կա խնդիր՝ ստեղծված չեն համապատասխան պայմանները:
«Մենք միլիոններ ենք մսխում յոլա գնալով». Փաշինյանը՝ ծննդատների փակման մասին
Այսօր «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը և հիմնադրամի արտաքին քաղաքականության և անվտանգության ուղղության ղեկավար Արմեն Աշոտյանը հյուրընկալել էին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելին:
«2020 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները 2.5-4 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձ են ստանալու». Նիկոլ Փաշինյան
Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ շտապ կարգով հոսպիտալացվել է «Russua Today» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Mash տեղեկատվական հարթակը:
168.am-ի հետ զրույցում Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ իրենք առաջին հերթին աշխատում են հոսանքը վերականգնելու ուղղությամբ, քանի որ բոլոր 80-90 հաշվիչներն այրվել են, ու նաև մի քանի հարկի մալուխներ են շարքից դուրս եկել ամբողջությամբ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի անասնապահները հունվարի 22-ին փակել էին Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը՝ բողոքելով սպանդանոցներում մորթ իրականացնելու՝ Կառավարության որոշման դեմ:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել:
Հունվարի 21-ին տեղի է ունեցել 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակոչիկների երդման արարողությունը, որին մասնակցել են զինծառայողների ծնողներն ու հարազատները, զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու հոգևորականներ։
Հունվարի 22-ի, 25-ի ցերեկը, 23-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Հունվարի 22-ին, ժամը 11:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցից դեպի «ՍԱՍ» սուպերմարկետ տանող ճանապարհին այրվում է արագ սննդի կետի բենզինով աշխատող գեներատորը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տալիզինային շնորհավորել է հոբելյանի առթիվ: Հեռագիրը հունվարի 22-ին հրապարակված է Կրեմլի կայքում։
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Հայաստանի մարզերից մեկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում սովորող իր որդու և դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու հարցը կարգավորելու համար:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ […]
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը: Հունվարի 21-ին տեղի ունեցած ԱԺ նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը: «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:
Հունվարի 22-ին, ժամը 10:35-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 4 շենքին հարակից տարածքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը գրառում էր կատարել` պնդելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները համարվել են բարեգործական ու ազատվել մի շարք հարկերից։ Այս տեղեկությունը հաջորդ իսկ օրը հերքել էր հիմնադրամի գործադիր տնօրենը՝ մանրամասն բացատրելով, որ հարկերից ազատված են ոչ թե դրամաշնորհառու կազմակերպությունները, այլ՝ հիմնադրամը, որը սկսած 1998 թվականից բազմիցս ճանաչվել է որպես բարեգործական կազմակերպություն ու հարկային արտոնություն ստացել նախորդ կառավարությունների օրոք։