Ընտանեկան նպաստի, սոցիալական աջակցության նոր համակարգն ավելի օբյեկտիվ գնահատելու հնարավորություն  է տալիս. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այժմ ամփոփում են ընտանեկան նպաստի սոցիալական աջակցության վերանայման աշխատանքները, որի առաջին արդյունքներն արդեն ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հիմա պատրաստվում ենք փաստաթուղթը շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների շրջանակներում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններին ուղարկել: Այստեղ մենք հիմնականում առաջարկում ենք սկզբունքային փոփոխություններ, առաջին հերթին՝ աջակցության տրամադրման համակարգը փոխել, որի արդյունքում գնահատումը պետք է հիմնված լինի ոչ թե ծախսերի վրա, թե որքան է սպառում քաղաքացին կամ ընտանիքը, այլ հաշվարկվում է այն եկամուտը, որը պետք է ունենա քաղաքացին՝ բավարար կենսամակարդակ ունենալու համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  Զարուհի Բաթոյանը:
Ըստ նախարարի՝ նոր համակարգը թույլ է տալիս ավելի օբյեկտիվ գնահատել և այսօրվա գնահատման միջոցները չկիրառելով, այլ հիմնվելով փաստացի հավաքագրվող տվյալների վրա՝ ունենալ մի պատկեր, որի արդյունքում կհասկանան, թե քաղաքացին ինչպիսի աջակցության կարիք ունի՝ ֆինանսակա՞ն, առողջապահակա՞ն, կրթակա՞ն, թե՞ այլ:

Զարուհի Բաթոյանը նաև շեշտեց, որ նախ հաշվելու են այն եկամուտը, որն ունի ընտանիքը, եկամտի դեպքում պետք է դրանից հանեն աշխատունակության գործակիցը, եթե ընտանիքում կա աշխատանքի ունակ անդամ:
«Աշխատունակ անձի դեպքում՝ մենք պետք է ծառայություններ տրամադրենք: Եթե, օրինակ՝ ընտանիքում կա չորս մարդ, որից երկուսը աշխատունակ են, սակայն չեն

աշխատում, ապա հավանականությունը շատ ցածր է, որ այդ ընտանիքը կարող է ընդգրկվել ֆինանսական աջակցության համակարգում: Իսկ եթե ընտանիքում չկա աշխատունակ մարդ, տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցողներ, ապա այդ դեպքում ավելի շատ է նպաստ ստանալու հավանականությունը»,- հավելեց նախարարը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս