
Որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները. «Armenia Airways»

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները:
Ավիաընկերության հայտարարությունում ասվում է.
«Ուշադրություն հարգելի ուղեւորներ
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները, ուստի տեղեացնում ենք Ձեզ, որ մեր թռիչքները այս շաբաթ կիրականանա Չորեքշաբթի եւ Ուրբաթ օրը:
Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ եւ Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»:
English Text BelowՈւշադրություն հարգելի ուղևորներՏեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից…
Gepostet von Armenia Airways am Montag, 24. Februar 2020