Բաժիններ՝

«Կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 18.00-ին բոլորիդ հրավիրում ենք երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Երթը կմեկնարկի Երևանի Ազատության հրապարակից և կշարժվի դեպի Մյասնիկյանի արձան»,- գրել է Փաշինյանը:

2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվել է 10 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս