Ինչ ուտել Մեծ Պահքի ընթացքում
Նախ, հարկավոր է հիշել, որ Մեծ Պահքը միայն որոշ սննդատեսակներից հրաժարվելու մասին չէ: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու է:
Պահոց կերակուրների բաղադրատոմսեր
Գունավոր աղցան
Անհրաժեշտ է`
1-2 հատ միջին չափի բազուկ
4-5 հատ գազար
1 հատ սոխ
1 բուռ մանրած ընկ
1 փոքր բանկա կանաչ ոլոռույզ
աղ, կարմիր ու սև բիբար
ձեթ
Բազուկը, գազարն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել (բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետև դնել քամվելու: Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու բիբար անել և խառնել: Ստացվում է գեղեցիկ, գունավոր, համեղ ու հագեցնող ուտեստ:
Հումուս
Մեկ կիլոգրամ սիսեռը 1 օր թրջել սառը ջրում, հետո կեղևազրկել և եփել: Եփելուց հետո ավելացնել աղ, քամել և թողնել սառչի: Հետո աղալ և լցնել բլենդերի մեջ, որտեղ հարել 0.5 բանկա (500 գր.) թահինի,1 բաժակ չզտված ձեթի, 1 թ.գ քիմիոնի, 3-4 պճեղ սխտորի և 2 հատ քամած կիտրոնի հյութի հետ: Մատուցելիս վրան ավելացնել մի փոքր ձեթ և կարմիր պղպեղ:
Ոսպով կոտլետ
Ոսպը 1 օր նախապես թրջում ենք սառը ջրում, հետո քամում ջուրը և մսաղացով աղում` մեկ հատ գազարի, 2 պճեղ սխտորի և խառը կանաչու հետ: Ավելացնել աղ, սև պղպեղ, քարի (кари) համեմունք: Թողնել 15 րոպե, որպեսզի կպչուն դառնա: Ապա կոտլետի ձև տալ և պաքսիմատի մեջ թաթախելուց հետո տապակել բուսայուղի մեջ: Կարելի է մատուցել թարմ բանջարեղենի աղցանի հետ:
Դդումով սոուս
Մանրացրած սոխը և գազարը տապակել բուսայուղի մեջ, ավելացնել խորանարդաձև կտրատած դդում և շարունակել տապակել: Նույն չափի խորանարդաձև կտրատել կարտոֆիլը և ավելացնել դդումի վրա: Խառնել և թողնել մի քիչ տապակվեն, ապա ավելացնել եռացրած ջուր այնքան, որ թեթևակի ծածկի բանջարեղենը: Թույլ կրակի վրա շոգեխաշել, ավելացնել աղ, սև պղպեղ և կանաչի ըստ ցանկության:
Դդումով և բրնձով փլավ
Դդումը կտրատել մանր խորանարդների ձևով և տապակել բուսայուղի մեջ: Ավելացնել բրինձ, ընկույզ և սև սալորաչիր ըստ ցանկության: Ավելացնել եռացրած ջուր և եփել ցածր կրակի վրա: Վերջում ավելացնել աղ, սամիթի սերմ, շաֆրան և թարմ կտրտած սամիթ: