Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 70 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 11-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին:
Փետրվարի 11-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվում է խոտածածկույթ:
«Ոստիկանությունը չի՛ կարողանում վենդետաների շղթան բացահայտել ու զինաթափել զինված խմբերին». Տարոն Սիմոնյան
Պաշտպանության նախարարը զորամասեր ստուգումներ ծրագրել է, և դրանք իրականացվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Անձամբ ինձ համար այս լուրը շատ ուրախալի էր, որովհետև բազմիցս խոսվել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտին պետական շոշափելի աջակցության պակասի մասին (7 x 2.5 միլլիոն դրամը իհարկե շատ փոքր գումար է, բայց ամեն դեպքում լուրը ուրախալի էր)։
Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերում գրանցված՝ «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ արտադրության ջնարակապատ էկլերից բնակիչների թունավորման դեպքերի կապակցությամբ` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցների մասնագետները ձեռնարկել էին վերահսկողական գործողություններ:
Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ:
Որոշ դպրոցների ուսուցիչներ բարձրաձայնում են հունվար ամսվա աշխատավարձը չստանալու մասին: Նրանց փոխանցմամբ՝ այսօր արդեն փետրվարի 11-ն է, բայց դեռ ոչ մի ուսուցիչ աշխատավարձ չի ստացել, քանի որ գումարը պետբյուջեից չի փոխանցվել դպրոցներին: Իսկ իրենք վարկեր ունեն, ապառիկներ են վերցրել, առօրյա ծախսեր ունեն:
Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների մահվան դեպքից հետո «Արմենպրես»-ը դիմել էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ մարտական հերթապահության կազմակերպման գործընթացին ծանոթանալու և նկարահանումներ իրականացնելու համար:
Փետրվարի 11-ին, ժամը 13:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իշխանասարի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնել է օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները:
Փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ծառայությունը ամանորյա տոնական օրերին այս տարի սպասարկել է 384-ով ավելի շատ կանչեր, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում: Ընդ որում, թունավորման դեպքերով կանչերը քիչ են եղել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այն, որ իր անունը վաղուց չկա շատ բացակայող պատգամավորների ցանկում, չի նշանակում, որ բան է փոխվել:
2020 թվականի հունվարի 1–ից 31–ը թշնամու գործողություններից վիրավորվել է հայկական զինուժի 6 զինծառայող։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն կատարած իրական անձի ինքնությունը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Պավել Յուրիի Սարգսյանին: Այս մասին ԿԸՀ արձանագրությունը փետրվարի 11-ին հրավիրված նիստում ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հետ է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի առավոտվա դրությամբ դեռեւս դժվարանցանելի ճանապարհներ կան, որոնց մաքրման եւ մշակման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է ստեղծել պետական մի ընկերություն, որը կզբաղվի ոսկյա և թանկարժեք իրերի, զարդերի հարգադրոշմամբ, ընկերությանը զինել ժամանակակից տեխնիկայով և այն գումարները, որոնք այդ նպատակի համար ուղղվում են գործող 8 մասնավոր ընկերություններին, ուղղել պետական բյուջե։
Փետրվարի 9-ին ժամը 10:20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ. ծնված Կ, Ո,-ն վարելով իրեն պատկանող «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1975թ. ծնված Մ. Ղ.-ն և 1973թ. ծնված Մ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ս.թ. հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունում՝ տեխնիկումում, սովորած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկելուն աջակցելու հարցում։
«Որոշում է կայացվել ՍՊԻԴ-ի կենտրոնը միացնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, որի կապակցությամբ գրություն եմ ստացել ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանրույթի կողմից՝ բազմաթիվ ստորագրություններով և ՍՊԻԴ-ի կենտրոնի կոլեկտիվի կողմից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում որոշման կապակցությամբ։
Բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական տեղեկությունը ստացվեց, որ զինծառայող Վալերի Պետրոսյանը հանկարծամահ է եղել:
Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային երեք զինծառայողներից 24-ամյա Նվեր Շահբազյանը տան միակ զավակն էր, թողել էր մատուցողի իր գործն ու պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում։