
«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հետ է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Հովհաննես Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում ֆիքսեցինք հետեւյալը. ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, մնացած բոլոր քննարկումները ստորադաս են ժողովրդի իշխանության եւ կամքի առաջ, հետեւաբար բոլոր որոշումները, որը կայացնում է ժողովուրդը, չի կարող լեգիտիմության խնդիր առաջացնել»:
https://www.facebook.com/photo.php?fbid=3497883490253285&set=a.549846118390385&type=3&theater