«Իհարկե, մեծամասամբ նպաստող պայման է հանդիսանում քրեական ենթամշակույթի առկայությունը զորամասերում և ընդհանրապես հասարակության մեջ: Զորամասերում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե այն հանրության մեջ չլինի, հանրության մեջ եղած այդ քրեական ենթամշակույթի պատկերացումները տեղափոխվում են զորամաս, իսկ զորամասը, ինչպես գիտենք, վտանգի առավել մեծ աղբյուր է հանդիսանում. զենքի, զինծառայողների հետ առնչություն ունենք, ինչն էլ երբեմն բերում է նման դժբախտ դեպքերի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը:
Վերջին օրերին ձվի գնի նվազումը շարունակում է անհանգստության ու մտահոգության պատճառ լինել: Թռչնաֆաբրիկաների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ ձվի գնի նվազեցման հիմնական պատճառը սննդային ձվի գերարտադրությունն է: Սակայն որոշ գնահատականներով՝ գնի նվազեցումը պայմանավորված է նաև ձվի մեծ քանակի ներկրմամբ:
«Յանս» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի կողմից գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է
ՀՀ քաղաքացի տաղանդավոր երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։ Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 11:30-ի դրությամբ փակ են Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները, իսկ դժվարանցանելի՝ Սոթք-Քարվաճառ, Ամասիա-Աշոցք ավտոճանապարհները:
Փետրվարի 11-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի։
Գեղարքունիքի մարզում փետրվարի 12-13-ի ընթացքում տեղացած ձյան եւ բքի պատճառով պահպանվել է դժվարանցանելի վիճակը միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների մի շարք հատվածներում:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ իր կուսակցիները հարց ուղղեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ կապված բանկերի կողմից գյուղատնտեսությանը տրվող տոկոսադրույքների հետ, փոխվարչապետը «լղոզված» պատասխան է տվել:
Արցախում փետրվարի 12-ին 2 զինծառայողի մահվան դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել:
Դժվար է ասել, թե Հայաստան-Հորդանան չվերթի տոմսերը որքան կնվազեն. Ռևազյան
«Ինչո՞ւ ռումինական «TAROM» ավիաընկերությունը հեռացավ Հայաստանից»
Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Այսօր խորհրդարանի նիստում կառավարության հեղինակած նախագիծը ներկայացրեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը:
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:
Այրվածքաբանության ազգային կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է Տեառնընդառաջի տոնին «բարձր թռչել»: «Հորդորը շրջանցելու դեպքում հիշե՛ք, որ Կենտրոնը աշխատում է ՇՈՒՐՋՕՐՅԱ և բուժումն ԱՆՎՃԱՐ Է»,- գրված է կենտրոնի ֆեյսբույքան էջում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 10:54-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 5-ին, ժամը 14․10-ի սահմաններում, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում ստացվեց, որ Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ բռնության հետքերը 51-ամյա տղամարդու դեմքին ու գլխին են։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցելով նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան-մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցներն օրերս տեսազննման են ենթարկել Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան: Արդյունքում պարզվել է, որ մեքենայի բեռնախցիկի հատակին առկա են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։ Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։
Արթուր Ալեքսանյան` հայկական սպորտի կենդանի լեգենդ, մի մարդ, ով ցնցում է աշխարհը և ով արդեն իսկ դարձել է ազգային առասպել։ Հասկանում եմ, որ իրեն հիմա բոլոր-բոլորը կրկին մեծարելու են, լավ-լավ բաներ են ասելու, բայց, կներեք, մի հարց. չի պատրաստվո՞ւմ պետությունը մի քսան միլլիոն դրամ տրամադրի և օրինակ մի ֆիլմ նկարի իսկական հայ մարզիկի մասին: Ինձ չափազանց այս հարցը վերջին տարվա ընթացքում շաաաաատ հետաքրքրում է»։
Փետրվարի 12-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Փետրվարի 11-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գ դեղնականաչավուն զանգված:
Փետրվարի 12-ին, ժամը 09:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 10:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 12-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`