
Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվել է 300 կգ անասնակեր

Փետրվարի 11-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ համայնքի Տավուշ գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ 14:05-ին:
Այրվել են մոտ 300 կգ կուտակած անասնակեր և գոմաղբ՝ մոտ 2 տոննա: