
«Պաշտպանության նախարարն իր ենթակայության տակ եղած վերահսկողության մեխանիզմները լիարժեք օգտագործում է». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարը զորամասեր ստուգումներ ծրագրել է, և դրանք իրականացվում են: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Առհասարակ, այդ ստուգումները լինում են պլանային, բայց տվյալ դեպքերում լինում են նաև արտապլանային, անակնկալ ստուգումներ: Դա նորմալ է, պաշտպանության նախարարն իր ենթակայության տակ եղած վերահսկողության մեխանիզմները լիարժեք օգտագործում է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում ոչ մարտական՝ տարբեր հանգամանքներում մահվան 8 դեպք է գրանցվել: