![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում վթարի ենթարկված քաղաքացիները տեղափոխվել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/86171913_1031911517192250_5297641717787262976_n.jpg)
Փետրվարի 9-ին ժամը 10:20-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1969թ. ծնված Կ, Ո,-ն վարելով իրեն պատկանող «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան, Մարտակերտ-Նոր Մարաղա ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1975թ. ծնված Մ. Ղ.-ն և 1973թ. ծնված Մ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել ճանապարհի ձյունածածկ լինելը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: