Բաժիններ՝

«Այդ որոշում ընդունողը թող նստի իր մեքենան և գնա ընտանիքի համար 5000 դրամ փող վաստակի. չի՛ կարող». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այն, որ իր անունը վաղուց չկա շատ բացակայող պատգամավորների ցանկում, չի նշանակում, որ բան է փոխվել:

«Ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, հարմարացնում եմ, գալիս եմ, ձեր հարցերին եմ պատասխանում»,- ասաց Գ. Ծառուկյանը:

Թե ի՞նչն է պատճառը, որ այժմ սկսել է ավելի հաճախ գալ ԱԺ, Գագիկ Ծառուկյանը կատակեց՝ պատճառը լրագրողներին ավելի հաճախ տեսնելու ցանկությունն է:

Նա անդրադարձավ նաև բալային համակարգին՝ նշելով, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել վարորդների համար նախատեսված բալային համակարգին: Դեմ քվեարկելով՝ ոչ թե ցանկացել են ասել, որ հօգուտ ժողովրդին բաներ են անում, այլ դեմ են արտահայտվել, քանի որ, եթե բալային համակարգը գործում է, պետք է դրա համար անհրաժեշտ պայմաներ ստեղծեն՝ ճանապարհները լայնացնեն, կանգառներ ստեղծեն:

«Այդ որոշում ընդունողը թող նստի իր մեքենան և գնա ընտանիքի համար 5000 դրամ փող վաստակի. չի՛ կարող, այսօր մարդը առավոտից երեկո վարում է և չի կարողանում այդքան գումար վաստակել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողների հարցին՝ հանրաքվեի հարցով օրերս հանդիպե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան տվեց:

«Ոչ հանդիպման առաջարկ է եղել, ոչ էլ հանդիպել ենք»,- շեշտեց Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ըստ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի դիտարկման արդյունքների՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում Գագիկ Ծառուկյանը լքել է ամենաշատը բացակայող պատգամավորների ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս