
Տղամարդը լոգարանում հանկարծամահ է եղել

Փետրվարի 16-ին Ճարտար քաղաքի հիվանդանոցից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:30-ին կանչով մեկնած շտապ բուժօգնության խումբը հայտնաբերել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1950թ.ծնված Ռ. Բ.-ին մահացած վիճակում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ փետրվարի 16-ին ժամը 18:00-ի սահմաններում Ռ. Բ.-ն իր առանձնատան լոգարանում հանկարծամահ է եղել:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
ԱՀ ոստիկանություն