4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան, որոնց իրացման արդյունքում բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։
«Ես չգիտեմ, թե որ մանկապարտեզներում է խնդիրը, ուստի և, կարծում եմ, տարանջատել և առանձին հանդիպում կազմակերպելու խնդիրը ևս չկա: Գործը դեռ ընթացքում է, և ինչ-որ մեկին այս պահին մեղադրել ինչ-որ մի գործողության մեջ, կարծում եմ, տեղին չի լինի: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ մենք ոչ ոքի ոչինչ ասելու ուղղակի իրավունքը չունենք»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:
Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան պաշտոնապես սուտ տեղեկություն է տալիս։
45 օր հետո՝ ապրիլի 5-ին, համապետական հանրաքվեով կորոշվի ՍԴ 9 դատավորներից 7-ի հետագա պաշտոնավարման հարցը: Սահմանադրական փոփոխությունները, որը նախաձեռնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է Սահմանադրության 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Երիտասարդը գողանում է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ 22 հազար դրամ էր։ Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։
Նիկոլ Փաշինյանը գիրք է նվիրում քաղաքացիներին․ ուղիղ:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ին:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Ափնա գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Շենավանի 46-ամյա մի բնակչի։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացհայատել է կաշառք ստանալու դեպք:
Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Աղոթք՝ Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի նկարիչների միության կողմից։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գիշերային ծառայությունները դրական արդյունք են տալիս հանցավորության դեմ պայքարում։
Մասիսի բժշկական կենտրոնում փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ:
Գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառություն կազմակերպելը հանգեցնում է վարչական պատասխանատվության։
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 21 աշխատողի նկատմամբ 9 դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Փետրվարի 19-ի ցերեկը, 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Առաջարկները բովանդակային առումով կոնկրետ ու հստակ են, հիմնված են վերջին տարիների ընթացքում իմ ուսումնասիրությունների, վերլուծությունների և բազմաթիվ գործող ու պահեստազորում գտնվող զինծառայողների հետ ունեցած քննարկումների վրա:
Փետրվարի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխված կալանավորված անձ Ռ. Ա.-ին:
ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացին ներգրավված չեն լինելու:
Կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ Սեդա Վերմիշեվան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում ընթանում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումը։
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին: