
Հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ը աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի

Դպրոցներում հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս օրերին անընդհատ տարբեր լրատվամիջոցներով խոսվում է այն մասին, որ համաճարակային ֆոնը բարձր է, փոփոխվում է, դասերը պետք է դադարեցնել: Դասերը դադարեցնելու առիթ այժմ չկա, բայց որոշում ենք կայացրել` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները համարել հարգելի»,- ասաց նախարարը:
Հարությունյանը նշեց, որ ինքը մշտապես կապի մեջ է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, և այս պահին դպրոցներում դասերը դադարեցնելու առիթ չկա: