Բաժիններ՝

Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոցներ է ձեռք բերում, պահում և իրացնում:
Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, փետրվարի 11-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «PHZER PGH 300» գրառմամբ 100 դեղահաբ և 21 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերված հաբերը լիրիկա հոգեմետ դեղեր են:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս