Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար
Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի 1985 թվականին ծնված Սասուն Սլավիկի Վերդիյանն առողջական լուրջ խնդիր ունի. նրան անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սասունի եղբայրը՝ Հայկ Վերդյանն ասել է, որ հիվանդության մասին իրենք իմացել են 2020 թվականի հունվարին: Նրա խոսքով՝ իր եղբայրն արդեն մեկ ամիս է, ինչ Երևանում ստացիոնար բուժում է ստանում` լյարդի ցեռոզ (4-րդ փուլ) ախտորոշմամբ:
«Լյարդի փոխպատվաստման կարիք կա, որը ՀՀ-ում չի իրականացվում: Անհրաժեշտ գումարը հավաքագրելու դեպում՝ եղբորս պետք է Մոսկվայում վիրահատենք: Շնորհակալ կլինենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումը կունենան նրա բուժման հարցում»,-մասնավորապես ասել է Հ. Վերդյանը:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ինչ-որ չափով օգնելու մեր ընտանիքին, կարող են դրամական փոխանցումներ իրականացնել «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում՝ Սլավիկ Գրիգորիի Վերդյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարին՝ 22300012211700:
Այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +(374)97230706 հեռախոսահամարով: