![](/banners/BeFunky-design.jpg)
Վարդուհի Պետրոսյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնում
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1010023.jpg)
Գլխավոր հարկադիր կատարողի օգնական է նշանակվել Վարդուհի Պետրոսյանը, ով կատարելու է մամուլի խոսնակի պարտականությունները։ Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»,- նշել է Վարդուհի Պետրոսյանը:
Վերջինս մինչ այս աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում և եղել է ԶԼՄ-ների և PR ծառայության գլխավոր մասնագետ։