Բաժիններ՝

Միջմարզային ուղևորափոխադրումների գործունեությունը դադարեցնելու հետևանքով մի շարք մասնագետներ չեն կարողանում հասնել մայրաքաղաք. Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ ժամեր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը դադարեցվեց միջմարզային ուղևորափոխադրումների գործունեությունը, առաջացել են բազմաթիվ խնդիրներ:

«Այս մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստացել մարզերում բնակվող այն հայրենակիցներից, որոնք աշխատում են Երևանում, խոսքն այն մասնագետների մասին է, որոնց աշխատանքային գործունեության վրա, պարետատան որոշման համաձայն՝ սահմանափակումներ չկան, մասնավորապես՝բուժհիմնարկների աշխատողներ, լրագրողներ, տարբեր արտադրություններում աշխատողներ և այլն: Հասկանում եմ, որ անհրաժեշտ է անվտանգության կանոններից ելնելով՝ որոշակի քայլերի ձեռնարկումը, սակայն մեր հազարավոր քաղաքացիներ, որոնք օրավարձով են աշխատում, առանց այն էլ զրկվել են իրենց եկամուտների աղբյուրից, և չարժե նրանց բանակին ավելացնել ևս մի քանի հազարների: Անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր ընկերությունները պետական սուբսիդիայի միջոցով հերթապահություն սահմանեն, որպեսզի մարզերից այդ մարդիկ կարողանան հասնել մայրաքաղաք»,- այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիտում հայտարարեց Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ նշեց, որ մինչև օրս Երևան-Աբովյան բարեգործական երթուղին աշխատել է, սակայն ժամեր առաջ իրեն տեղյակ են պահել պարետատան որոշման մասին, ինքն էլ առաջարկել է երթուղին դադարեցնել:

Նշենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստում քննարկվել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման տարբերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս