
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, հունվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, հունվարի 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հունվարի 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, հունվարի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հունվարի 19-ից՝ ձյան տեսքով։