Երևանում և 4 մարզում լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաքում՝
11։00-17:00– Խորենացի փ. 3-17 շենքեր, Արմենակյան փ. 1-67 սեփական տներ, Նորքի Այգիներ փ. 301-305 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 3, 4, 12, 13 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,
Կոտայքի մարզում՝
11։00-17։00 –Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան 13 շենք, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս, Բալահովիտ գյուղ մասնակի,
10։00-16։00– Պռոշյան համայնք մասնակի, Հուշարձան թաղամաս, “Եթեր” խմբագրություն, Զինմաս, Վերին, Արևմտյան, Նոր թաղամասեր և հարակից արտադրական տարածքներ,
Արարատի մարզում՝
10:00-16:00– Ոստան գյուղ մասնակի,
Վայոց Ձորի մարզում՝
10:00-13:00–Վայք քաղաքի Կամո և Երիտասարդական փողոցներ մասնակի,
11:00-15:00–Գլաձոր և Աղնջաձոր գյուղեր մասնակի,
Սյունիքի մազրում՝
11:00-17:00– Նորավան գյուղ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: