Բաժիններ՝

Ռուսաստանցիների գրեթե կեսը դժգոհ է իր նյութական վիճակից

Ռուսաստանցիների 47 տոկոսը դժգոհ է իր ընտանիքի եկամուտից եւ նյութական վիճակից. պատասխանի «ամենեւին գոհ չեմ» տարբերակն ընտրել է հարցման մասնակիցների 17 տոկոսը: Այդ մասին վկայում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցումը:

Հարցվածների կեսից ավելին (51 տոկոսը) գոհ է իր ընտանիքի նյութական վիճակից եւ եկամտի մակարդակից, այդ թվում՝ 16 տոկոսը բավարարված է լրիվ չափով, 35 տոկոսն այդ առումով ընդհանուր առմամբ գոհ է իրավիճակից: Ռուսաստանում տնտեսական եւ քաղաքական իրադրությունից ընդհանուր առմամբ գոհ է մասնակիցների 13 տոկոսը, ավելի շուտ գոհ է 34 տոկոսը, ավելի շուտ դժգոհ է 28 տոկոսը եւ ամենեւին գոհ չէ 18 տոկոսը: Հարցումը հունվարի 14-ին հեռախոսով անցկացրել են Ռուսաստանի 1600 քաղաքացիների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս