Չինաստանում դարձյալ կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է արձանագրվել
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը շարունակում է սրվել, չնայած վարակի տարածումը զսպելուն ուղղված իշխանությունների ջանքերին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 144 նոր դեպք, որոնցից 18 նոր հիվանդները ժամանել են արտասահմանից, 126 դեպք գրանցվել Է երկրի ներսում: Այդ մասին հաղորդել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:
Հունվարի 19-ի տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 103 նոր դեպք, որոնցից 15-ը՝ «բերովի» եւ 88-ը՝ ներքին: Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում հունվարի 20-ին գրանցվել է 68 նոր հիվանդ, նրա հարեւանությամբ գտնվող Ցզիլինի նահանգում՝ 33, Հեբեյի նահանգում՝ 20, երկուական մարդ Պեկինում եւ Շանսի նահանգում, մեկը՝ Շանդունի նահանգում:
Ընդամենը կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 88․701 դեպք: Դրա հետ կապված հիվանդություններից մահացել է 4635 մարդ, ապաքինվել է ավելի քան 82,4 հազարը: Չինաստանի իշխանությունների մոտ տագնապ է առաջացնում այն, որ վարակի տարածման նոր սրումը տեղի է ունենում «Գարնան տոնի»՝ լուսնային օրացույցով Նոր տարվա, նախօրեին, որը համընկնում է փետրվարի 12-ի հետ: Այդ տոնն ամենաընդունվածներից մեկն է Չինաստանում: Ավանդույթի համաձայն, «մեծ» ընտանիքների բոլոր անդամները հավաքվում են, վերադառնալով երկրի տարբեր մասերից, ինչը, իր հերթին, կարող Է մարդկանց կուտակումներ առաջացնել եւ ակտիվացնել վիրուսի տարածումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: