168 TV-ի հյուրն է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լեւոն Կասպարովը:
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը: Երգչուհու մահվան լուրը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է արվեստագետ Կարեն Հակոբյանը:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել:
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Խ.-ն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արարատյան փողոցում՝ Շիրակի 1/68 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 32-ամյա Արտակ Ա.-ին:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցիչը կալանավորվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ բնապահպանական իրավախախտումների համար վերոհիշյալ անձանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։
Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։32-ին, մարվել՝ 02:42-ին
Երևանում հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «ГАЗель»-ի վարորդի ինքնությունը։Հայտնում է Shamshyan.com-ը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ընդգծելով, որ ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Թուրքիայի Տրապիզոն քաղաքի սրճարաններից մեկի տերն իր սրճարանում տեղադրել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մոմե արձանը։
Հայր Կոզմասին, որ կույս էր, պահեցող և ողորմած, երբ թախանձելով խնդրեցին ասել, թե ո՞րն է իր մեջ մեծագույն բարիքը, ասաց.
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ինքս՝ որպես կրկեսի գեղարվեստական ղեկավար, ասում եմ՝ լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք։ Ամեն ինչ արվում է, որ շենքն իր դռները շուտ բացի այցելուների առջև։ Ես շնորհակալ եմ «Տաշիր գրուպ» ընկերությանը, որ ամեն ինչ անում են, որպեսզի կրկեսի շենքը վերականգնվի։ Կրկեսում ամեն օր ճարտարապետը, շինարարներն աշխատում են, կարող եք գնալ ու ինքներդ համոզվել»,- նշեց Սոս Պետրոսյանը։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. սեպտեմբերի 29-հոկտեմբերի 5-ը (2024թ․)
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածը պետք է երեխաների աչքից հեռու լիներ, քանի որ պետք է նկատի ունենալ երեխայի լավագույն շահը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:
Հոկտեմբերի 12-ից Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: