Լոռիում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկան
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում «Բազում» թաղամասում, Շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

