«Պատարագը ՔՊ-ի հավաքը չէ, որ ի՞նչ ուզեք, դա էլ՝ անեք. լավ ա չասեցիր՝ ժողովուրդը կարող է որոշել պատարագը դիսկոտեկ դարձնել». Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ, կարո՞ղ է վաղն էլ ասես, որ ժողովուրդն իրավունք ունի պատարագի ժամանակ դիսկոտեկ կազմակերպել։
Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ Հայ Եկեղեու հետ որեւէ կապ չունի։
Նա ասում է, որ ժողովուրդը պետք է որոշի՝ պատարագի ժամանակ կարելի՞ է ծափահարել, թե՞ ոչ։
Պատարագը ՔՊ-ի հավաքը չէ, որ ի՞նչ ուզեք, դա էլ՝ անեք։
Լավ ա չասեցիր՝ ժողովուրդը կարող է որոշել պատարագը դիսկոտեկ դարձնել»։

