
Խուզարկությամբ հայտնբերվել են «Մակարով» ատրճանակ ու թմրամիջոցներ
Հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։
Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։ 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։