Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին նոր տարվա առթիվ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքի նոր տարվա առթիվ:
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։
Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:
Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են»: