
ԵՄ գործադիր մարմինը կոչ է արել աստիճանաբար թուլացնել ճամփորդության սահմանափակումները Միությունում

Եվրահանձնաժողովը առաջարկել է, որ ԵՄ մի երկրից մեկ այլ երկիր ճանապարհորդելիս պատվաստված մարդիկ ազատվեն թեստավորումից կամ կարանտինից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովը կոչ է արել աստիճանաբար թուլացնել ճանապարհորդոության հետ կապված սահմանափակումները, քանի որ ավելանում են COVID-19-ի դեմ պատվաստումները:
Եվրամիության գործադիր իշխանությունը հայտնել է, որ թեստավորումը կամ կարանտինը չպետք է տարածվեն այն մարդկանց վրա, ովքեր ճանապարհորդությունից 14 օր առաջ ստացել են պատվաստանյութի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները: Ապաքինված մարդիկ 180 օրվա ընթացքում պետք է ազատվեն սահմանափակումներից: Հանձնաժողովը նաև առաջարկել է, որ ավելի հուսալի, բայց ավելի թանկ ՊՇՌ թեստերը պետք է ուժի մեջ լինեն 72 ժամվա համար, իսկ արագ թեստերը՝ 48 ժամվա համար: