Բաժիններ՝

«Խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լավ բան է, չէ՞, խաղաղ հավաքների ազատությունը։ Լավ է, չէ՞, որ աշխարհի տարբեր երկրներում հայերը խաղաղ հավաքներ են կազմակերպում ընդդեմ ադրբեջանաթուրքական հայատյացության, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի։

Բա որ լավ է, ինչո՞ւ են Հայաստանում խաղաղ հավաքները տոտալ արգելված արդեն 128 օր, և գրեթե ամեն օր բողոքողներ են, որ ձերբակալվում են։ Ընդ որում, այս արգելքը այնքան լայն են մեկնաբանում, որ քիչ է մնում՝ բարձրաձայն շնչելն էլ հավաք հռչակեն ու մարդկանց ձերբակալեն։

Խաղաղ հավաքների տոտալ արգելքը պետք է օր առաջ վերացվի։ Ամենավերջին վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է։ Վերջ։»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031