«Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվության մասով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը, իսկ Արսեն Թորոսյանի ֆեսյբուքյան էջին՝ 2%-ը:
Նոր կորոնավիրուսի վերաբերյալ Փաշինյանի ու Թորոսյանի կողմից տեղեկատվությունը պարբերաբար ու բացահայտ աղավաղելու, իսկ առանձին դեպքերում թաքցնելու հետևանքով արձանագրվել է Փաշինյանի և Թորոսյանի նկատմամբ վստահության ու հավատի շեշտակի անկում:
Ահա թե ինչի է հասցնում շատախոսությունը, փաստերի և տվյալների մանիպուլիացիան:
#թե_բա_80_տոկոս_լեգիտիմություն»:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվության մասով Նիկոլ Փաշինյանի…
Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 21. Juli 2020