Գեյթսը մեկնաբանել է COVID-19-ի համավարակին իր «մասնակցության» մասին տեսությունները
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին հերքել է այն կոնսպիրոլոգիական տեսությունները, որոնք իրեն մեղադրում են կորոնավիրուսի համավարակին մասնակցություն ունենալու մեջ:
Կորոնավիրուսի բռնկման պահից սոցցանցերում եւ ինտերնետ-ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի՝ համավարակին մասնակցության մասին, որոնք իբր ձգտում են պատվաստանյութն օգտագործել մարդկանց չիպավորման ու նրանց գլոբալ հետեւելու համար: Տեսահոլովակը, որը Գեյթսին մեղադրում է «Երկրի բնակիչների 15 տոկոսը ոչնչացնելու» մտադրության մեջ, միլիոնավոր դիտումներ է հավաքել YouTube-ում:
Նա CNN-ին տված հարցազրույցում հիշեցրել է, որ իր հիմնադրամը 250 մլն դոլար է նվիրաբերել համավակի դեմ պայքարում: «Այնպես որ ամեն բան պարզապես գլխիվայր է շրջվում: Նրանք ասում են՝ օքեյ, մենք փող ենք շինում, նշանակում է, մենք փորձում ենք մարդկանց սպանել պատվաստանյութերի օգնությամբ»,-հավելել է Գեյթսը: Հունիսի սկզբին Գեյթսը հայտարարել է, որ մարդկանց գլոբալ չիպավորման ուղղությամբ դավադրությանը իր մասնակցության շուրջ կոնսպիրոլոգիական տեսությունները չափազանց անմիտ են դրանք հերքելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: