Հասարակության տարբեր շերտեր, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից, շարունակում են դժգոհել թե՛ տրանսպորտի որակից, թե՛ հունվարի 1-ից սպասվող ուղեվարձի բարձրացումից։
ՊԵԿ-ի տվյալներով՝ 25 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի։ Այսօր արցախցիների զբաղվածության և բնակապահովության ծրագրերը քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստում, որը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Կառավարիչ, ղեկավար չունենք, ամբողջ խնդիրը սա է։ Տիգրան Ավինյանը տրանսպորտով երթևեկելով ու մարդկանց հետ խոսելով՝ նրանց չի կարող համոզել։ Ժողովրդի մեծ մասն այսօր չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Բայց Ավինյանի համար ավելի վատ վիճակ է լինելու, ինքը չի պատկերացնում դեռ։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Wildberries և Russ միավորված ընկերությունը ներդնում է QR կոդերի միջոցով գնումները վերադարձնելու մեխանիզմ, որը թույլ կտա Wildberries-ի օգտատերերին ապրանքները վերադարձնել ցանկացած կետից։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը:
Լևոն Արոնյանի կինը՝ Անի Այվազյանը, NBA-ի՝ «Ֆիլադելֆիա Սիքսերսի» տնային խաղից առաջ կատարել է երկրի ազգային օրհներգը:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ «Honda» մակնիշի էլեկտրոմոբիլը կցված է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (ՊՈԱԿ), իսկ ղեկին եղել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, ով վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, եղել բժշկական կենտրոնում:
Կառավարությունը դեկտեմբերի 5-ի հերթական նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումները կատարելու որոշման նախագիծը
Երևանում նշվեց Բելառուսի ազգային միասնության օրը, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրում է. «Ի սրտե շնորհավորում եմ Բելառուս ժողովրդին՝ համաբելառուսական տոնի առթիվ:
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչև իրավական գործընթաց չլինի, հեղինակային իրավունքի խախտումները չեն վերանա. Արա Ղազարյան
ԶԼՄ-ներ կան, որ ամեն օր «Ֆոտոլուրի» նկարները տանում են ու սեփականացնում. Մելիք Բաղդասարյան
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ռազմիկ Տ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ազատ Ծ.-ին և Գրիշա Ա.-ին:
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.01 դրամ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Երևանում դեկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Եկեղեցական կամ աստվածպաշտական արարողություն կոչվում է Եկեղեցու այն աստվածպաշտական գործողությունը, որի մեջ կա հարակից մի ներքին և արտաքին, տեսանելի և անտեսանելի, հոգևոր ու մարմնավոր կողմ:
Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ:
Գյումրիի բնակիչ 16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։