Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
168.am-ի տեղեկություններով, երեկ ծանր հիվանդությունից մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։
Հոգեհանգիստը տեղի կունենա 07.02.2026թ ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը նույն վայրից 08.02.2026թ.`ժամը 14:30-ին։
168.am-ն իր ցավակցությունն է հայտնում Վարդան Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին։
