ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Ավելի քան երկու ժամ տևած հանդիպումը առիթ էր քննարկելու Լիբանանին ու Հայաստանին առնչվող մի շարք խնդիրներ։
Մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Global Witness» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականին ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում:
Ոստիկանությունը պարզումէ Infiniti-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Սեպտեմբերի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը:
Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 22.50-ին, Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արմեն Ի․-ն:
Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա:
Ու պատահական չէ, որ մեր իրականության մեջ, մայրն առաջին հերթին, սրբության հետ է ասոցացվում, նա միակ մարդն է, ով կարող է նայել երեխայի աչքերի մեջ ու հասկանալ նրա սրտի ցավը, հասկանալ նրա ապրումները, հույզերը, անգամ մտքերը՝ որոնք չեն ասվում:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են եթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին:
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։
Հաճախ է մարդը հայտնվում դժվար իրավիճակներում, ու այդ պահին, երբ դրանք մեզ թվում են անլուծելի խնդիրներ, անմիջապես օգնության ենք կանչում ամենազոր Աստծուն: «Տեր, օգնիր» – այսպես է հնչում աղոթքը անհանգիստ ժամանակներում: Ու մենք սրտի թրթիռով, մեծ հավատով սպասում ենք, որ Տեր լսելու է մեզ ու օգնության հասնի:
«Ջուր չկա, սաղ ապրանքն էլ չորանում է, մի 15 օր է՝ ջուր չի եղել։ Մի անգամ թողեցին, ջրերն եկավ, նորից կտրեցին, ասացին՝ ջուր չկա, լիճը դատարկ է․․․ Չփչանալու համար ստիպված ցիստեռն եմ վարձել, որ ջրեմ։ Միակ եկամուտս սա է մնացել, որ բանկերից պրծնենք։ Հիմիկվա դրությամբ, որ մարդիկ արդեն սկսում են բերքը հանել, ջուր չկա, էս էլ այնպիսի բուսականություն է, որ ջուր է ուզում, մի բերք քաղեցիր, պետք է ջրես, ջուր էլ չի լինում, 15 օր չի ջրվել, վիճակը նայեք, չորացել ա սաղ բերքը, բիբարի քոլերը սաղ թորմշել են, էլ այնտեղից եկամուտ չկա, մնացել է պոմիդորը»։
«Սա շատ լավ, թեև ուշացած նախաձեռնություն է, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Երևանում այգիներն ավելի շատ ծառայում են շների կարիքների համար, քան մարդկանց: Եթե այս նախաձեռնությունը հերթական փող լվալու միջոց չէ, կամ գումարները ոչ նպատակային չեն ծառայի, այգիները շատ օգտակար կլինեն, որովհետև անասնաբուժական օրենսդրությունը կենդանիների բարեկեցության տեսակետից թերի է, մասնավորապես հանրային վայրերում ընտանի կենդանիների զբոսանքի օրենսդրությունը գրեթե բացակայում է»
Բացատրական աշխատանքների արդյունքում նա նույն օրը, ժամը 23.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հետախուզվողի ներկայանալու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Փոփոխվել է տրանսպորտային միջոցների հետ կապված գործողությունների համար դիմելու կարգը:
«Ինձ թվում է, իմ տղան է ինձ առաջնորդում, դա միայն խոսքեր չեն, ես ամեն պահ զգում եմ նրա ներկայությունն իմ թիկունքում։ Երբ երկնքին եմ նայում, թվում է, թե այնտեղից ազդանշան եմ ստանում՝ իմ քայլերի ճիշտ ու սխալի վերաբերյալ։ Որքան էլ իմ համար դժվար լինի, իրավունք չունեմ պարտվելու, ես պարտավոր եմ ապրել ու ինձանով ապրեցնեմ իմ որդուն, ապրեցնեմ իր հիշատակը, գործը, տեսակը, որպեսզի փոխանցեմ հետագա սերունդներին, որ նման տղաներ ենք ունեցել, նրանք մեկը մյուսից տաղանդավոր էին, նրանք այս ազգը պետք է ծաղկեցնեին»,- շեշտեց նա։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ:
Արցախում սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Արարատի մարզի քննչական վարչությունում Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։
Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։