Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի պետական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 15-ին ԵՊՀ-ից երթով շարժվել էին դեպի Կառավարության շենք՝ պահանջելով մասնակի փոխհատուցել ուսման վարձերը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով: Նրանք ակնկալում են մինչև 25 տոկոս զեղչել, բայց ոչ՝ 5 կամ 2 տոկոս:
«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական-հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանի մորաքրոջ որդին մահացել է կորոնավիրուսից: Դիակը ճանաչելու համար նա գնացել է «դիահերձարան», որտեղ էլ ականատես է եղել սարսափելի մի տեսարանի:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին եւ 25-ին:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ։
Մասնավոր սեկտորը փորձում է լիբանանահայերի համար աշխատատեղերի հարց լուծել, բայց պարզվում է, որ լիբանանյան ծանր կացությունից Հայաստան եկող և աշխատելու առաջարկ ստացած լիբանանահայը, որը չունի ՀՀ քաղաքացիություն, ծանր բյուրոկրատիայի միջով պիտի անցնի համապատասխան իրավունք ստանալու համար:
«Մարդ կա՝ Բելառուսով փորձել է գնալ ՌԴ, դեպորտ են արել». ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացի
Երեք երեխաների մայր 26-ամյա Մարիամ Հովհաննիսյանն օգնության կարիք ունի: Ասում է՝ երեխաներն անչափահաս են, ամուսնու առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել, չեն կարողանում հոգալ սննդի, հագուստի և տան վարձի հոգսերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ:
«Պարոն վարչապետ, մեր դուխը ինչի՞ եք կոտրել». ցուցարար
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։
«Ս․թ․ 17.09.2020 , ժամը 12:25 30 ամյա ծննդկան Ա․Ս․ դիմել է «Շենգավիթ» ԲԿ (ախտորոշումը` ԲԳԱ, ԲՍԱ,ԲՄԱ ծննդաբերության լատենտ փուլ), հղիության 40-41 շաբաթական ժամկետում: Կինը նախկինում վիրահատվել է արտարգանդային հղիության կապակցությամբ: Հետվիրահատական շրջանում «Ցեֆտրիաքսիոն» հակաբիոտիկի նկատմամբ տարել է անաֆիլաքսային շոկ, որն ուղեկցվել է թոքերի այտուցով և սրտի կանգով: Առաջին անգամ կնոջը հաջողվել է փրկել :
Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը:
Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և դրա կազմում գործող Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին Անկախ-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Այդ տեղեկությունները վկայում են, որ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն այնքան էլ անփոխարինելի և «սուրբ» չէ, որքան որ փորձ է արվում ներկայացվել նրա գործընկերների, […]
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է տեսչական մարմնում պայմանական հավաք հայտարարելու մասին:
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանել է, թե որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը:
«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա:
Երեկ «Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: 168.am-ի հետ զրույցում ծննդկանի՝ Սեդայի ընկերուհին՝ Արփինե Մարգարյանը, պատմեց, որ սա նրա առաջին հղիությունն է եղել: Երեկ առավոտյան տարել են հիվանդանոց, որ ծննդաբերի, ամեն բան կարգին է եղել:
ՌԴ մեկնել ցանկացողները կրկին կառավարության դիմաց են. ՈՒՂԻՂ
«Մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել, սահմանված կարգով նաև անվանափոխություն է տեղի ունեցել: Մենք այստեղ շատ բացասական միտումներ ենք տեսնում, ուստի շատ ենք ուզում, որ, ի վերջո, ինչ-որ մեկը մեզ հետ խոսի: Հակառակ դեպքում սա նշանակում է՝ բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, ովքեր էլ գույք, տուն կկորցնեն: Ցավոք, մինչև օրս ոչ մեկը կապ չի հաստատել մեզ հետ: Ում հետ ուզում ենք հանդիպել՝ դուռը մեր առջև փակում են՝ լինի նախարարություն թե գերատեսչություն: Գոնե ինֆորմացիայի փոխանակում անեն, սա էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, հերթական ստուգայցն է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին և ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակին ծանոթանալու, այդ բնագավառներում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նախանշելու նպատակով։
Արցախի պարետ, ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 17-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքներ, որտեղ վերջերս հայտնաբերվել են կորոնավիրուսային հիվանդության վարակի օջախներ:
«Շուշանիկ Ներսիսյան, կյանքում մի անգամ ապրանք ռաստամոշկա արած կա՞ք». ցուցարար
«Իրենց ինչ պետք է՝ փոխում է, ինչքան իրեն մարդ կար՝ բերեց, դրեց պաշտոնների, այս կարանտինի ժամանակով ինքը սահմանադրություն է փոխում, դատավոր է փոխում, դատախազ է փոխում, բերում է անօրինական նստացնում է պաշտոնների, մի հատ տեսեք, ո՞ր մեկն է այդ պաշտոնին հավասար կրթություն ունեցող, ինչքան ջահել կազմ կա, բերել նստեցրել է, ոնց ուզում՝ անում է: Ինքը խի՞ խաբեց մեզ, եթե ինքը ի վիճակի չէր կառավարելու պետությունը, ինչո՞ւ է մեզ այս վիճակի մեջ դրել: Ոնց որ ընտանիքի հայրն է տիրություն անում իր ընտանիքին, նա պետք է տիրություն անի իր երկրի ժողովրդին, պետք է մտածի բոլոր այն ընտանիքների մասին, որոնք պետք է ապրեն, հաց ուտեն, գոյատևեն, ոչ թե վերջին հացն ուզենա ձեռքից վերցնի: Նա պարտավոր է, չէ՞ որ խոսք էր տալիս, ինքը մեզ հետ էր՝ « Ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, Հայաստանը մենք ենք, մեր ժողովուրդն է», իսկ ո՞ւր է հիմա, պահանջում ենք՝ մեզ միանա»,- ասաց նա:
Գործադուլ և բողոքի ակցիա՝ մաքսատուրքերի թանկացման դեմ. ՈՒՂԻՂ