Բաժիններ՝

2020-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Global Witness» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականին ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ 2020-ին առնվազն 227 բնապահպան է սպանվել, ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Արձանագրվել է, որ «Կլիմայի փոփոխությունների մասին» Փարիզյան համաձայնագրի ստորագրումից, այսինքն՝ 2015 թվականից հետո ամեն շաբաթ միջինում չորս բնապահպան է սպանվել։ Կազմակերպությունը նշել է, որ ամենից շատ հանցագործությունները գրանցվել են Բրազիլիայում, Նիկարագուայում, Պերույում և Ֆիլիպիններում։ Իսկ ամենամեծ թվով դեպքերը՝ Կոլումբիայում։

«Global Witnness»-ը երկրների ղեկավարներին կոչ է արել լուրջ վերաբերվել բնապահպանների պաշտպանության խնդրին և առաջնայնությունը տալ ոչ թե ֆինանսական շահին, այլ մարդկանց ու մոլորակին։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հակառակ դեպքում կլիմայական ճգնաժամն առաջիկայում էլ կշարունակվի, իսկ դրա հետ կշարունակվեն նաև բնապահպանների դեմ բռնությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930